Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածի, «նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն և հաշվի առնելով «ԴՐԻՄ ՓՐՈՋԵԿՏ» ՍՊԸ-ի 18․08․2022 թվականի գրությունը և այն հանգամանքը, որ Արգավանդ գյուղի Օդանավակայան փողոցը գտնվում է ավելի բարվոք վիճակում քան Կենտրոնական և Հրազդան փողոցները, որոնց վերանորոգումը առավել հրատապ է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․ Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի թիվ 100-Ն որոշմանը կից հիմնավորման տեղեկանքի 43-րդ տողում գրառված «Արգավանդ գյուղի Օդանավակայան և Օդանավակայան 4-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» բառերը փոխարինել «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արգավանդ գյուղի Կենտրոնական 4-րդ, Հրազդանի 1-ին և Հրազդանի 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններ» բառերով։ |