Այսօր: Կիրակի, 29 Հունիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 135-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2025 թվականի N 135-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 109-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով թիվ ՎԴ/10220/05/21 վարչական գործով 04․12․2024թ․ կայացված վճիռը, հաշվի առնելով   այն հանգամանքը, որ Վաչագան Հայկի Եսայանի կողմից 03-003-0128-0074 ծածկագիրը կրող հողամասի վարձակալության իրավունքը ՀՀ կադաստրի կոմիտեում չի նույնականացվել, ինչի հետևանքով միասնական տեղեկանքում   ու սեփականության վկայականներում  վարձակալության իրավունքը չի նշվել, ուստի վարձակալության իրավունքով պատկանող հողամասը  օտարվել է աճուրդ-վաճառքի միջոցով  Աշոտ Հայրապետյանին և ընդառաջելով Աշոտ Հայրապետյանի խնդրանքին /մտից 31․03․2025թ․ թիվ 3418 դիմում/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.

1. Մասնակի անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 11․09․2020թ․ «ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 109-Ա որոշումը՝ բնակավայրերի խառը կառուցապատման 0․0043253 հա հողամասից՝ թիվ 03-003-0128-0074 ծածկագրի (0․0238հա) հողամասի մասով:
2. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանուց՝ Մասիսի համայնքապետարանից  հօգուտ ՀՀ պետական բյուջեի փոխանցել 4.000 ՀՀ դրամ ՝ որպես պետական տուրքի գումար և  հօգուտ Վաչագան Հայկի Եսայանի փոխանցել 250.000 ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում:
3․ Թույլատրել հետ փոխանցել  Աշոտ Ռազմիկի Հայրապետյանի կողմից 24.11.2020 թվականին վճարված 10 000 դրամը /տեղական վճար հողի աճուրդ վաճառքին մասնակցելու համար/, 15․12․2020 թվականին վճարված 35 000 դրամը /հողի աճուրդ վաճառքի նախավճար/ և 21․12․2020 թվականին վճարված 769 720 դրամը /աճուրդով վաճառված հողի արժեք/ ։


Կողմ -14

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.75 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner