Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Մասիս համայնքի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Առաքել Մինասյանի 10.04.2024 թվականի զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի N310-Ա որոշմանը կից հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածը կցվում է/։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 22-ին։ |