Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 242-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 5 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 686-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի ավագանին որոշում է՝

1.Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝  ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք,  ք. Մասիս, Մ. Հերացու փողոց 5 հասցեում գտնվող, 03-003-0107-0111-001 ծածկագիրը կրող 2488.1 քմ ընդհանուր մակերեսից 1930.25 քմ մակերեսով տարածքը կից հատակագծի համաձայն, անհատույց օգտագործման իրավունքով մեկ տարվա ընթացքում տրամադրել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023  թվականի հոկտեմբերի 19-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.51 Մբ)
(1.39 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner