Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջները և որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում և ընդառաջելով Արտակ Սարգսյանի խնդրանքով /մտից մատյան՝ 26.04.2019թ.թիվ 397/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Կենտրոնական հրապարակ, թիվ 3/40 /ծածկագիր` 03-003-0130-0194/ հասցեով 0,00096 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողատարածքը կառուցապատման իրավունքով արտամրցութային կարգով 25 տարի ժամկետով տրամադրել Արտակ Սարգսյանին: 2. Տարեկան վարձավճար սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: |