| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով  Գեղամ Մանուկյանի դիմումը /մտից ՝ 23.05.2023թ. թիվ 6730/,  Մասիսի քաղաքապետարանի և Գեղամ Մանուկյանի միջև 28.11.2005 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը  և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի, Մ.Հերացու  փողոց, 21/2 հողամաս հասցեում  գտնվող 0,01723 հա, ծածկագիր՝ 03-003-0298-0782, հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գեղամ Մանուկյանի կողմից վարձակալած՝  Մասիս համայնքի ք. Մասիս, Մ. Հերացու փողոց, 21/2 հողամաս հասցեում գտնվող 0,01723 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0298-0782 վկայական N 23032023-03-0041/,  թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային 1 քմ-ը 4441,8 դրամ արժեքով՝ ընդհանուր  765323 ՀՀ դրամ  գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Գեղամ Մանուկյանին՝ կառուցապատման նպատակով։ |