Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հունիսի 2025 թ.

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՌՈԲԵՐՏ ՎԱԼԵՐԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 97-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն որոշումների պահանջները, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 23 ավագանու որոշմամբ հաստատված  ՀՀ Արարատի մարզի Արարատ-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Նոր Խարբերդ համայնքի գլխավոր հատակագծի նախագծով (գոտևորման նախագիծ) առաջարկվող փոփոխության որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ  Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2022F6QR0G ծածկագրով որոշում եմ՝

 

1.Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատեսքի հողամասի վրա (ծածկագրեր՝ 03-070-0023-0008-ից)Ռոբերտ Վալերիկի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված հիմքը 73,6 քմ արտաքին մակերեսով, ճանաչել համայնքային սեփականություն, հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի, ինչպես նաև շինությունը ճանաչել օրինական, քանի որ հողաասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում։ Հողամասը հասցեավորել՝

ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գ․ Նոր Խարբերդ, 21-րդ փողոց, 20/4 հողամաս

2. Առաջարկել Ռոբերտ Վալերիկի Վարդանյանին ուղղակի վաճառքով գնելու իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունները և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,01228 հա  հողամասը:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինա Մելոյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner