Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Կարինե Աղաբեկյանի դիմումը՝ /մտից ՝ 16.11.2022թ. N 6358/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրում գտնվող Կարինե Երվանդի Աղաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 03-067-0047-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0.148հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից 0,07257 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ |