Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Արթուր Հախվերդիյանի դիմումը /մտից՝ 20.06.2023թ. թիվ 7970/, Սիս համայնքի և Արթուր Շահումի Հախվերդիյանի միջև 04.07.2012 թվականին կնքված թիվ 1600 /ս/մ 669/ վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սիս բնակավայրի 03-083-0108-0007 ծածկագիրը կրող 1,48886 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արթուր Շահումի Հախվերդիյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սիս բնակավայրում գտնվող 03-083-0108-0007 ծածկագրով 1,48886 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքի հողամասը /վկայական N26072023-03-0098/, թույլատրել ուղղակի վաճառքով օտարել Արթուր Շահումի Հախվերդիյանին 1 000 000 /մեկ միլիոն / ՀՀ դրամով: |