Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Նարեկ Վաղարշակի Հովսեփյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Նոր Խարբերդ, 25-րդ փողոց 25/4 հասցեում Նարեկ Վաղարշակի Հովսեփյանի կողմից կառուցված պարիսպը ( մակերեսը՝ 2,6 քմ), հարթակը ( մակերեսը՝ 8,0 քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.0067 հա բնակելի կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-070-0003-0079) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Նարեկ Հովսեփյանին:
2.Օրինական ճանաչված շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 20871 (քսան հազար ութ հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ:
3.Շինություններով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 297601 (երկու հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամ:
4.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |