|      Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Ստեփան Խաչիկի Խաչատրյանի դիմումը /մտից ՝ 06.10.2022թ.  թիվ 4504,  /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.     1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք Հ․ Շիրազի փողոց 1-ին նրբանցք 27/13 հողամաս հասցեում  0,0042 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0128-0930/, որը սահմանակից է Ստեփան Խաչիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահով ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-0128-0147/ հողամասին և ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Ստեփան Խաչատրյանին:      2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 287041 / երկու հարյուր ութսունյոթ հազար քառասունմեկ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6834.3  /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք / ՀՀ դրամ: |