Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Բագրատ Աղախանյանի դիմումը՝ /մտից ՝ 27.02.2023թ. N 2693/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող Բագրատ Հովհաննեսի Աղախանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-070-0213-0047 կադաստրային ծածկագիրը կրող, 0.4516հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, բազմամյա տնկարկ /խաղող/ գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տնտեսություն (չրանոց) կառուցելու նպատակով։ |