Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<է>> կետով և 2-րդ մասով, <<Հանրային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասով, ինպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ և ժամանակին կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1.Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին ըստ անհրաժեշտության հատկացնել տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ փոխհատուցել տրանսպորտային ծախսերը,

2.Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եռօրյա ժամկետում Մասիս համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների տրանսպորտային ծախսերի հատուցման առավելագույն սահմանաչափերը՝ ըստ Մասիս համայնքի բնակավայրերի,

3.Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Մասիս համայնքի ղեկավարի օգնական  Նորիկ Գևորգյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner