Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը և Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության բաժնի պետի 06․08․2025 թվականի թիվ 10696 և 14․08․2025 թվականի թիվ 10956 զեկուցագրերը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․Թույլատրել հանգստի և սպորտի ծառայություններ (08․1․1) գործառական դասակարգման սպորտային նպաստներ (4727) տնտեսագիտական հոդվածից նախատեսված միջոցներից Մասիս համայնքի բնակիչ, մարզիկ՝ Արսեն Հարությունյանին հատկացնել 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, սեպտեմբեր ամսին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով:
2․Թույլատրել այլ մշակութային կազմակերպություններ (08․2․4) գործառական դասակարգման մշակութային նպաստներ (4727) տնտեսագիտական հոդվածից նախատեսված միջոցներից <<ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության մանկավարժ Լուսինե Կոբալյանին, շրջանավարտներ Լուսինե Աղաջանյանին և Տիգրան Նավասարդյանին հատկացնել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, սեպտեմբերի 16-23-ը մասնակցելու Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայանալիք «Սոֆիա Գրան Պրի» միջազգային փառատոնին։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։