Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Արթուր Հակոբյանի խնդրանքին /մտից մատյան՝ 11.02.2021թ. N 207/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Արթուր Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական վարելահողի՝ 1,9358 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-0241-0010/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |