Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 05-ի N 69-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ:
<<1. Գրիգոր Հենրիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Դարակերտ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի 0.77316 հա հողամասի /ծածկագիր՝ 03-035-0033-0028/ նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմատուն և անասնագոմ կառուցելու նպատակով >>: |