,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 3-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ ,, ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, որոշումը, Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 04-ի N 02-Ա որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
,, ,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,,
2.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 04-ի N 02-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
,,1. Ստեղծել ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմ,, համայնքային կառավարչական հիմնարկ և հաստատել կանոնադրությունը համաձայն կից հավելվածի:,,
2.Որոշման 2-րդ կետի վերջակետից առաջ լրացնել ,,2022 թվականի փետրվարի 25-ից,, թվերն ու բառերը:
|