Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Բագրատ Նիկողոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 11/53 հասցեում գտնվող ավտոտնակը /մակերես՝ 14.9 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,0018 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0128-0803/ ուղղակի վաճառքով օտարել Բագրատ Նիկողոսյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 34509 /երեսունչորս հազար հինգ հարյուր ինը/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2316 /երկու հազար երեք հարյուր տասնվեց / ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 123018 /մեկ հարյուր քսաներեք հազար տասնութ/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 6834.3 /վեց հազար ութ հարյուր երեսունչոր ամբողջ երեք/ ՀՀ դրամ: |