Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Տրամադրել նախնական համաձայնություն՝ «Գետավազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար։ |