Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի ք.Մասիս Մ. Հերացու փողոց 17/3 հասցեում գտնվող, 03-003-0073-0216 կադաստրային ծածկագրով, 0.00176 հա հողամասը տրամադրել վարձակալության մրցութային կարգով, /վկայական N 23032023-03-0068/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 78.000 /յոթանասունութ հազար/ՀՀ դրամ: |