Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 686-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով <<Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա>> հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Մելիքբեկյանի և ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի միջև 2024 թվականի նոյեմբերի 8-ին կնքված համագործակցության հուշագիրը․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ մարզ Արարատ, համայնք Մասիս, Մասիս ք․ Երիտասարդական փողոց 2-րդ նրբանցք 2 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 03-003-0298-0836, մակերեսը՝ 3․5676 հա) անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել ,,Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա,, հասարակական կազմակերպությանը ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |