Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Յուրի Միրզոյանի դիմումը /մտից ՝ 27.02.2023թ. թիվ 11794/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի ՀանրապետությունԱրարատի մարզ Մասիս համայնք քաղաք Մասիս Երևանյան փողոց 70/1 հողամաս հասցեում 0,00445 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0056-0054, սեփականության իրավունքի վկայական N 08062024-03-0008/, որը սահմանակից է Յուրիկ Գուրգենի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0056-0018/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Յուրիկ Գուրգենի Միրզոյանին։
2․ Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 305000 / երեք հարյուր հինգ հազար / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6835 / վեց հազար ութ հարյուր երեսունհինգ / Հայաստանի Հանրապետության դրամ: |