Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի  պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է.    
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում  Մասիս համայնքում գտնվող  հողամասերը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով․
     1.1   ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս,  Հրանտ Վարդանյան փողոց 4/1  հասցեում գտնվող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային արդյունաբերական օբյեկտների  գործառնական նշանակության 03-003-0296-0485  կադաստրային ծածկագրով, 0.37031 հա  մակերեսով հողամասը,
     1.2   ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս,   Երիտասարդական փողոց  45 հողամաս հասցեում գտնվող  բնակավայրերի  նպատակային բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության 03-003-0298-0777  կադաստրային ծածկագրով, 0.0386 հա  մակերեսով հողամասը։
2. Հաստատել մեկնարկային գին տվյալ պահին գործող  հողամասի կադաստրային արժեքի 100%-ի  չափով։