Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Խաչատուր Կարախանյանի դիմումը /մտից ՝ 08.02.2024թ. թիվ 1765 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնքի ք. Մասիս, Ն/Թ, Դպրոցականների փող, թիվ 5/2 հասցեում 0,003հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-131-077, սեփականության իրավունքի վկայական N 2272216/, որը ծանրաբեռնված է Խաչատուր Աշոտի Կարախանյանին և Սեդա Աշոտի Կարախանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0131-0077-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Խաչատուր Աշոտի Կարախանյանին և Սեդա Աշոտի Կարախանյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 205050 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 6835 ՀՀ դրամ: |