Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Օքսեն Բաղդասարյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 16.03.2022թ. N 879/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Օքսեն Հայրապետի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Խաչփար գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի՝ 0.11 հա հողամասի /ծածկագիր՝ 03-050-0113-0037/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |