Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 213555 ծածկագիր՝ 031927WEQK8T, ծածկագիր՝ 03192TM6ECFM և ընդառաջելով Խորեն Հակոբի Ասատրյանի խնդրանքին՝ /մտից՝ 26.12.2024թ. թիվ 17483/ որոշում եմ․
1․Խորեն Հակոբի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր՝ 03-070-0066-0009/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Առանձնացվող մաս 1․ 0,03721 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 14-րդ փողոց, 67 հողամաս։
բ/ Առանձնացվող մաս 2․ 0,03724 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 14-րդ փողոց, 67/1 հողամաս։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։