Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր ,,Նարինե Աղաջանյան Ստյոպայի,, 28․08․2024 թվականի մտից 11766 դիմումը Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․ Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս համայնք Մասիս քաղաք Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող Մասիսի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկից 12․64 քմ աշխատասենյակը վարձակալությամբ տրամադրել անհատ ձեռնարկատեր ,,Նարինե Աղաջանյան Ստյոպայի,,-ն որպես հաշվապահական գրասենյակ օգտագործելու համար հինգ տարի ժամկետով։
2․ Վարձավճարը սահմանել 1 քմ համար 2․000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքը 25․280 ՀՀ դրամ։
3․ Իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը թողնել վարձակալի վրա։