Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Արամայիս Աղջոյանի դիմումը /մտից՝ 08.06.2023թ. թիվ 7482/, Մասիս քաղաքապետի և քաղաքացի Արամայիս Աղջոյանի միջև 19.09.2005թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0137-0274 ծածկագիրը կրող 0,0776 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Արամայիս Ադիբեկի Աղջոյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0137-0274 ծածկագրով 0,0776 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքի հողամասը / վկայական N 11102023-03-0009/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 150 %-ով /1 քմ-ը 10253 ՀՀ դրամ/ ընդհանուր 7 956 328 /յոթ միլիոն իննը հարյուր հիթսունվեց հազար երեք հարյուր քսանութ/ ՀՀ դրամ արժեքով օտարել Արամայիս Ադիբեկի Աղջոյանին: |