Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 516
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 38 ՀԱՍՑԵՈՒՄ <<ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտը (N 69614)․ որոշում եմ

1.Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Նոր Խարբերդ 1-ին փողոց 38 հասցեում տալ <<Խարբերդի մասնագիտացված մանկատուն>> պետական ոչ առևտրային կազմակերպության շինությունների հիմնանորոգման, վերանորոգման և կառուցման նախագծման թույլտվություն:  

2.Պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է նախագծային փաստաթղթերը  ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն  

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Պետական գույքի կառավարման կոմիտեին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինա Մելոյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner