Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Հասմիկ Սիմոնյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, ք․ Մասիս Մ․ Հերացու փողոց 12/2 հասցեում գտնվող խանութը (մակերեսը՝ 16,5քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00165 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0108-0158) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Հասմիկ Խաչիկի Սիմոնյանին:
2․ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 292400 (երկու հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 73290 (յոթանասուն երեք հազար երկու հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |