Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրպետության օրենքի 18-րդ հոդվածի   1-ին մասի 42-րդ կետով Մասիս համայնքի ավագանին որոշում է 
1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին Արարատի մարզի Մասիս համայնքի  մասնակցելուն <<Կոմունալ ծառայությունների բարելավման և արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման>> ծրագրային առաջարկին։
2․ Ստեղծել  սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում գործող նախաձեռնող խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն  հավելվածի։
3․ Առաջարկի հաստատման համար կատարել 5% ներդրում՝ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման  ծրագրի պահանջներին համապատասխան։
4․ Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի  շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում։
5․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին պատրաստել և Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին /ՀՏԶՀ/ ներկայացնել համապատասխան առաջարկ՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։
6․ Վերականգնված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացում։