Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Համլետ Սիմոնյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 02.03.2022թ. N 712/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Համլետ Խաչատուրի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Ղուկասավան գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի՝ 0.05083 հա հողամասի /ծածկագիր՝ 03-056-0020-0031/ պահեստ կառուցելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |