Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2024 թ.

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 28.12.2023 թվականի 334-Ն որոշման 8-րդ կետի և հիմք ընդունելով «Ապահով անկյուն» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության տնօրեն Ն․ Նահապետյանի գրությունը /մտից 9086 28.06.2024թ./ որոշում եմ՝

 

 

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01.6.1/ գործառական դասակարգման /4239/ ընդհանուր բնույթի այլ ծառայություններ հոդվածից 420,0 հազար դրամ տեղափոխել նույն դասակարգման /4819/ նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Կոստանյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner