Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Սերգեյ Տիգրանի Ղազարյանի, Իրինա Սեյրանի Ղազարյանի և Տիգրան Սերգեյի Ղազարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, գ․ Գետափնյա 18-րդ փողոց, 21/1 հողամաս հասցեում գտնվող կիսակառույցը 86,3 քմ և պարիսպը 1,9 քմ (ընդհանուր 88,2 քմ արտաքին մակերեսով) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,0321 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0029-0001) ուղղակի վաճառքով օտարել բնակիչներ՝ Սերգեյ Տիգրանի Ղազարյանին, Իրինա Սեյրանի Ղազարյանին և Տիգրան Սերգեյի Ղազարյանին։
2․Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 522000 (հինգ հարյուր քսաներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 3219000 (երեք միլիոն երկու հարյուր տասնինը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |