Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Սերժիկ Քոբրայի լիազորված անձ Ավեդիս Թաթեոսի Մորադյան Մուհեմիի դիմումը /մտից ՝ 14.11.2023թ. թիվ 15075/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք 3-րդ փողոց 28/6 հասցեում 0,0023 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0117-0067, սեփականության իրավունքի վկայական N 07092023-03-0038/, որը սահմանակից է Սերժիկ Ժորժի Քոբրային սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0117-0044/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սերժիկ Ժորժի Քոբրային։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 102166 /հարյուր երկու հազար հարյուր վաթսունվեց / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442/ չորս հազար չորս հարյուր քառասուն երկու / ՀՀ դրամ:
|