Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 հուլիսի 2024 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՌԱՆՉՊԱՐ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»,«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 3 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՆԻՍՏ ԳՅՈՒՂԻ «ՄԱՆՈՒՇԱԿ» ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջներըորոշում եմ.

1.Հաստատել համակարգչի միջոցով ընտրված «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղի մսուր-մանկապարտեզ»,«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ»,«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ գյուղի «Մանուշակ» մսուր-մանկապարտեզ»,«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի հուլիսի 3-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը.

1) Մանվել Թադևոսյան - Արարատի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով վարչության ավագ մասնագետ

2) Մարտուն Մանուկյան - Արարատի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

3) Նվարդ  Սահակյան -  համայնքի ղեկավարի օգնական

4) Երեմ Շաբոյան - ավագանու անդամ

5) Թերեզա Գրիգորյան - «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի  փոխտնօրեն:

 

2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ /զարգացման և ներդրումների գծով/ Անգելինա Խաչատուրյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ծովինար Գալստյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner