| Ղեկավարվելով  ,,Տեղական  ինքնակառավարման մասին,,  Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով  Մասիս համայնքի բնակիչ Արսեն Մամիկոնի Ալեքսանյանի դիմումը և պատվոգրերը /01․08․2023թ. մտից N 9880/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի  ղեկավարին՝ Կարս քաղաքում անցկացված մարտեր առանց կանոնների (MMA)  մրցաշարին  66 կգ քաշային կարգում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրած, Վրաստանի հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ազատ ոճի մարտարվեստում  (COMBAT KARATE K-1) մրցաշարին 60 կգ քաշային կարգում  1-ին պատվավոր տեղը զբաղեցրած և պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի կողմից կազմակերպված  «ընդհանուր մենամարտեր» ՀՀ առաջնությունում  70 կգ քաշային կազրգում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրած Արսեն Մամիկոնի Ալեքսանյանին  սեպտեմբեր ամսին Իտալիայում  կայանալիք  մարտեր առանց կանոնների  եվրոպայի  առաջնությանը մասնակցելու համար   հատկացնել սոցիալական աջակցություն 500.000 ՀՀ դրամ: |