Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Աշոտ Գաբոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, Նոր Կյուրին 21-րդ փողոց 1-ին նրբանցք 44 հասցեում գտնվող շինությունները (մակերեսը՝ 156,4քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.04879 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-072-0047-0042) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Աշոտ Գվիդոնի Գաբոյանին:
2․ Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 482340 (չորս հարյուր ութսուներկու հազար երեք հարյուր քառասուն ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 386420 ( երեք հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: