Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հաշվի առնելով Ռոբերտ Նազարյանի դիմումը /08․09․2025թ. հայտ 9994/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրում գտնվող Ռոբերտ Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-030-0108-0016 կադաստրային ծածկագիրը կրող, 0,12 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ չորանոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |