Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Սերոժ Նավասարդյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 14.09.2020թ. թիվ 1290/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Շիրազի փողոց թիվ 25/25 հասցեում Սերոժ Նավասարդյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0042 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0135-0047/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սերոժ Նավասարդյանին: 2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 123480 /մեկ հարյուր քսաներեք հազար չորս հարյուր ութանասուն/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |