Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Բորիկ Սիմոնի Ավագյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Մխ. Հերացու փողոց, 15/22 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 23,7քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00288 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0073-0219) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Բորիկ Սիմոնի Ավագյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 46666 ( քառասունվեց հազար վեց հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 105271 ( հարյուր հինգ հազար երկու հարյուր յոթանասունմեկ) ՀՀ դրամ:
4.Շինությամբ զբաղեցված հողամասից ավել օգտագործվող հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 67960 ( վաթսունյոթ հազար իննը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
5.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |