Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով աշխատակազմի գլխավոր մասնագետ /սոցիալական ոլորտը սպասարկող/ Հերմինե Բաբայանի 09․04․2024 թ-ի զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 09-Լ որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի <<բնակվում են>> բառերից հետո լրացնել <<և հաշվառված են Մասիս>>։ |