Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Քրիստինե Կարապետյանի դիմումը /մտից՝ 11.06.2024 թիվ 8278/, 12.08.2015բ թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մարմարաշեն բնակավայրի 03-058-0084-0007 ծածկագիրը կրող 0,90824 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Քրիստինե Բաբկենի Եղիազարյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում գտնվող 03-058-0084-0007 ծածկագրով 0,90824 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 29112024-03-0042/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 202 ՀՀ դրամ/ ընդհանուր 1834650 / միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Քրիստինե Բաբկենի Կարապետյանին։ |