Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, հաշվի առնելով «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր և ղեկավար Միքայել Վարդանյանի՝ Մասիս համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, համայնքի բարօրությանն ու բարգավաճմանը միտված գործունեությունը, հեղինակությունը բնակչության շրջանում, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Մասիս համայնքում՝ իր արժեքավոր և հայրենանվեր գործունեությամբ պայմանավորված, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Միքայել Հրանտի Վարդանյանին շնորհել «Մասիս համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |