Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Բաբիկ Խաչատրյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 28.08.2019թ. թիվ 956/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս,Գ.Նժդեհի փողոց, թիվ 36/39 հասցեում Բաբիկ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող խանութի զբաղեցրած վարձակալած 0,0066 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0138-0092/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Բաբիկ Խաչատրյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 194040 /հարյուր իննսունչորս հազար քառասուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |