Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով <<ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔ>> ՍՊԸ էլեկտրոնային դիմումը՝ (հերթական համար՝ 438820) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող <<ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔ>> ՍՊԸ կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Արբաթ բնակավայր, 20-րդ փողոց 19/4 հասցեում կառուցված բնակելի տան և պարսպի շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔ>> ՍՊԸ ներկայացուցիչ Դավիթ Մանուչարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: