Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Մարգար Գյուլնազարյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 03.12.2021թ. թիվ 1828/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք 5-րդ փողոց 34/4 հասցեում Մարգար Գյուլնազարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0028 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0087-0057/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Մարգար Գյուլնազարյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 82320/ութսուներկու հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ,1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |