Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 9․000 (ինը հազար) ՀՀ դրամ տեղական տուրք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /հայտ՝ 219049, ծածկագրեր՝ 03242JKAHTYT, 03242AJPC6B5 և 03242CR4TEVY/ և ընդառաջելով Գեորգի Ալեքսանդրի Թունիյանի խնդրանքին՝ /մտից՝ 13.01.2025թ. թիվ 303/ որոշում եմ
1.Գեորգի Ալեքսանդրի Թունիյանին սեփականության իրավունքով պատկանող 03-081-0034-0004 ծածկագիրը կրող անշարժ գույքը դարձնել երեք գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար` հողամաս:
ա/ Առանձնացվող հատված 1․ 0,14287 հա-ի համար ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Ռանչպար, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, 3 բնակելի տուն։
բ/ Առանձնացվող հատված 2․ 0,0800 հա-ի համար ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Ռանչպար, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, 3/1 հողամաս:
գ/ Առանձնացվող հատված 3․ 0,0800 հա-ի համար ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Ռանչպար, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, 3/2 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։