Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և նկատի ունենալով, որ Նուբար Արամի Հակոբյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս 7/77 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 18,36քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0118 հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0073-0079) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Նուբար Արամի Հակոբյանին:
2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 36․151 (երեսունվեց հազար հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 524․133 (հինգ հարյուր քսանչորս հազար հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ:
4.Ավտոտնակը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: