Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Աննման Ղազարյանի դիմումը /մտից՝ 17.06.2024թ. թիվ 8515/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս Երևանյան փողոց 54/4 հողամաս հասցեում 0,02635 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0085-0085, սեփականության իրավունքի վկայական N 06062024-03-0050/, որը սահմանակից է Աննման Աղասու Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0085-0038/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Աննման Աղասու Ղազարյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 2701260 /երկու միլիոն յոթ հարյուր մեկ հազար երկու հարյուր վաթսուն / ՀՀ դրամ: